Նատալի Լուազո. Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն անդրադարձել է Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամին:

Նա իր թվիթերի միկրոբլոգում գրել է. «Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է. Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»:

Նա նաև տեղադրել է BBC-ում հրապարակված. «Լեռնային Ղարաբաղ. «Մարդիկ ուշաթափվում են հացի հերթում» հոդվածը:

News.am