2023-08-31 08:34
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը վտանգում է խաղաղ գործընթացը. Բունդեսթագի ներկայացուցիչը` ԼՂ-ում իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղում մոտ են հումանիտար աղետը և էթնիկ զտումները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշել Ռոթը։
«Հունիսի կեսերից Ադրբեջանը արգելափակում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության բոլոր մատակարարումները։ Մոտենում է հումանիտար աղետը և էթնիկ զտումները։ Այսպիսով, Ադրբեջանը վտանգում է փխրուն խաղաղ գործընթացը և անվտանգությունը Հարավային Կովկասում»,– նշել է Ռոթը:
Sputnik Արմենիա