ՀՀ ՊՆ․ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն էին հրաձգային զենքից կրակ բացել Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Sputnik Արմենիա