2023-08-31 08:38
Լրատվական գործակալություններ
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին
Օգոստոսի 14-ին ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով ՝ վերջին անգամ այցը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։
Հիշեցնենք, որ Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիները առևանգել էին Լաչինի միջանցքի ապօրինի տեղադրված անցակետից: Խաչատրյանը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից մեկնում էր Հայաստան ՝ բուժման։
News.am