2023-08-31 11:56
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել Արցախին օգնություն ուղարկելու պատճառով
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի Հայաստան այցից հետո Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են ԱԳՆ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Դեսպանին հանձնվել է բողոքի նոտա՝ ֆրանսիական մի քանի քաղաքների ներկայացուցիչների, այդ թվում ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ Լաչինի միջանցք ուղարկված բեռի կապակցությամբ»,– գրում են լրատվամիջոցները։
Նշվում է նաև, որ բողոքի նոտան կապված է նաև այդ անձանց կողմից Ադրբեջանի դեմ հնչեցրած «սադրիչ» հայտարարությունների հետ:
Հիշեցնենք, որ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել օգոստոսի 30-ին` Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու և շտապ օգնություն ցուցաբերելու համար։
Sputnik Արմենիա