2023-08-31 13:11
Լրատվական գործակալություններ
Գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը նշանակվել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների նոր հրամանատար
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա երեկ եղել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին։
Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։
2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։
Aysor.am