2023-09-01 09:29
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ-ը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 20։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը:
Նշենք` Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է, իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Նախիջևանի ուղղությամբ։ Իսկ ավելի վաղ տարածել էին, իբր հայկական կողմը կրակել է Գեղարքունիքի մարզի Սոթքի դիրքերից։ ՀՀ ՊՆ–ն հերքել էր նաև այս լուրը։
Sputnik Արմենիա