2023-09-01 09:30
Լրատվական գործակալություններ
Արցախի ՄԻՊ․ Աշխարհի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ
Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյանն էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ո՞վ էր ստիպում,
Մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
Որ միշտ մեզ տեսնեք, ուր էլ որ գնաք...
© Գևորգ Էմին
Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ»։
Նշենք, որ Երևանում ընդդիմությունը նույնպես հայտարարել է Արցախի անկախության օրվան նվիրված մեծ հանրահավաքի մասին:
News.am