Իոանիսյան․ Շենգավիթի բաժնում պարեկները քաղաքացու են խոշտանգել

Շենգավիթի բաժնում պարեկները քաղաքացու են խոշտանգել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը:

«Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին այն կապակցությամբ, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող։ Բայց դե պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն։

Կադրերում` պարեկների կողմից խոշտագված Արայիկ Ավագյանը` նախորդ գիշեր Շենգավիթի բաժնում»։

News.am