2023-09-01 12:13
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել է
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության նախարարությունը խոստանում է իրադրության զարգացման վերաբերյալ հանդես գալ նոր հաղորդագրությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ հայտնեց, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել:
Sputnik Արմենիա