«Թոռնիկներիս աղջիկս դպրոցից հետ է բերել». ի՞նչ իրավիճակ է Սոթքում

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում իրավիճակն այժմ հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Նա ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել:

Մեզ հետ զրույցում գյուղի բնակիչներից մեկը, որի խնդրանքով անունը չենք հրապարակում, պատմեց, որ թոռնիկներին դուստրը ուսումնական տարվա առաջին օրը դպրոցից հետ է բերել.

«Հրետանին էր աշխատում, մեր դիմացի սարին էին խփում: Աղջիկս զանգահարեց, ասաց, որ երեխեքին դպրոցից հանում ենք»:

Հիշեցնենք, որ այսօր՝ 07:50-ից սկսած, ՝ Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր: