Որոշ քաղաքական ուժեր այսօր քարոզարշավ չեն իրականացնի

Որոշ քաղաքական ուժեր հայտարարել են, որ այսօր քարոզարշավ չեն ունենա:

Երևանի ավագանու ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակում ընդգրկված, ավագանու թեկնածու Իզաբելա Աբգարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է, որ այսօր իրենց բակերում չսպասեն: Բակային քարոզարշավ այսօր չի նախատեսվում: Այս ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Այսօր քարոզարշավ չի անի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է «Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր քարոզարշավ չեմ իրականացնելու։

Հայ զինվորի կողքին ենք․․․»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քարոզարշավը դադարեցնելու մասին հայտարարել են նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը: