2023-09-01 16:19
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Անալենա Բերբոքին մեղադրել է ստի մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքին մեղադրել է ստի մեջ։
Մեկնաբանելով Բերբոքի հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հետ կապված իրավիճակի մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն X սոցցանցում այն որակել է «հայկական կեղծ քարոզչության արդյունք»։
«Ստացվում է, որ կամ Աննալենա Բերբոքը ստում է ու չի կարմրում, կամ նա այնքան հիմար է, որ ենթարկվում է քարոզչությանը»,-գրել է Հաջիզադեն։
News.am