ՊՆ-ն հրապարակել է Սոթքում զոհվածների անունները

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սոթքում զոհվածների անունները:

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝

1Անդրանիկ Արշակի Անտոնյանը,

2Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը,

3Վաչագան Սարոյի Վարդանյանը,

4Նարեկ Կարենի Պողոսյանը:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

News.am