Վաշինգտոնի հայերը ցույց են անցկացնում ի պաշտպանություն Արցախի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վաշինգտոնի հայերը ցույց և երթ են անցկացնում դեպի Սպիտակ տուն՝ պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու նպատակով:

 

Ինչպես հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի X-ի (Twitter) միկրոբլոգում, ցուցարարները նշում են, որ 120 հազար հայեր փաստացի Ադրբեջանի պատանդն են դարձել:

Նրանց կարծիքով՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ իշխանությունները, պետք է պատասխանատվություն դրսևորեն և կանխեն հայերի նոր ցեղասպանությունը։

Sputnik Արմենիա