ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ երկխոսության

Եվրամիությունը ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների համար, որի արդյունքում զոհվել ու վիրավորվել են մի քանի զինծառայողներ։ Այս մասին X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին խուսափել հետագա բռնություններից և կրկին վերադառնալ երկխոսության»,– գրել է նա։

Sputnik Արմենիա