Ռուսաստանը և Բելառուսը հրավիրված են Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը քննադատել է Նոբելյան հիմնադրամի որոշումը՝ այս տարի Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին հրավիրելու մասին, հայտնում է AFP-ն։
«Ես դա չէի անի, եթե պատասխանատու լինեի մրցանակաբաշխության հրավերների համար, դա վրդովեցնում է շատերին, ինչպես Շվեդիայում, այնպես էլ Ուկրաինայում»,- հավելել է վարչապետը, տեղեկացնում է DW-ն։
Շվեդիայի մի քանի կուսակցական առաջնորդներ արդեն հայտարարել են, որ բոյկոտելու են արարողությունը, եթե ՌԴ դեսպանը մասնակցի դրան, գրում է Svenska dagbladet-ը։
Ավելի վաղ Նոբելյան հիմնադրամի որոշումը կտրուկ դատապարտել էր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։ «Ամենայն հավանականությամբ, այն օրը, երբ Ռուսաստանի դեսպանը գեղեցիկ կոստյումով նստած կլինի Ստոկհոլմի համերգասրահում, ռուսական բանակը հերթական ռազմական հանցագործությունը կկատարի օկուպացված ուկրաինական տարածքներում»,- Facebook-ում գրել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը։
News.am