2023-09-02 13:55
Լրատվական գործակալություններ
Ֆրենկ Փալոնե. Ալիևն օգտագործում է շրջափակումը Արցախում հայերին վախեցնելու և հետապնդելու համար
Ալիևն օգտագործում է շրջափակումը Արցախում հայերին վախեցնելու և հետապնդելու համար։ Այս մասին ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն գրել է X (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում։
«Այսօր ադրբեջանական զորքերի մահաբեր հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախում հայերին վախեցնելու և հետապնդելու համար: Նա Խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,-նշել է Փալոնեն։
News.am