2023-09-04 11:25
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է
Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից առավել հաճախակի է դարձել նմանատիպ լուրերի տարածումը։ Հայաստանի ՊՆ–ն արձագանքում է` սրանով Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է պատրաստում սադրանքը շարունակելու նպատակով:
Sputnik Արմենիա