2023-09-04 18:50
Լրատվական գործակալություններ
Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման է նշել
Թուրքական ուժերի դուրսբերումը Սիրիայի տարածքից երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար անփոխարինելի պայման է։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։
«Սիրիայի հյուսիսում [տարածքների] թուրքական օկուպացիան կավարտվի։ Թուրքիան գիտի, որ [իր զորքերի դուրս բերումը սիրիական տարածքից] միակ ճանապարհն է` մեր երկրների միջև հարաբերությունները նախկին մակարդակին վերականգնելու համար»,- ասել է նախարարը, որը մեջբերում է պետական SANA գործակալությունը։
News.am