ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի նշանակումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատարի նշանակումը։

«2023 թվականի սեպտեմբերի 3-ից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը վստահվել է գեներալ-մայոր Կուլակով Կիրիլ Դենիսովիչին»,- ասվում է գերատեսչության օգոստոսի 4-ի տեղեկագրում։

Ապրիլի 25-ին Լենցովը փոխարինել է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում։ Վոլկովը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հրամանատար է նշանակվել 2022 թվականի հունվարին։

Armenia Today