Կարմիր խաչն Արցախից ևս 9 բուժառուի է տեղափոխել Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառուի է տեղափոխել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ բուժառուների հետ նաև ուղեկցողներ են եղել։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 2 բուժառուի, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,– ասված է հաղորդագրությունում։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 90 հիվանդ, 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 1-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Sputnik Արմենիա