2023-09-05 19:50
Լրատվական գործակալություններ
ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք, ուրախ–ուրախ գոռացեք Կինը Ավինյանին վերադարձրեց թերթիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինձ ընդամենը հայ է պետք, ազգային մտածող: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավի ելած քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանին դիմելով ասաց բնակիչներից մի կին:
Երբ նրան տվեցին ՔՊ-ի քարոզչական թերթիկը, կինը սկզբում չէր կարողանում հասկանալ, թե ում թերթիկն է, երբ ասացին, որ Տիգրան Ավինյանինն է, նա հետ տվեց բրոշյուրն ու ասաց. «Շատ շնորհակալություն, ՔՊ-ն Ղարաբաղը ծախեց, գնացեք: Տենց ուրախ-ուրախ գոռացեք, ադրբեջանցիներին էլ դիմավորեք: Դե գնացեք Եռաբլուրում էլ տենց գոռացեք»:
Ավինյանն արձագանքեց. «Լավ եղեք, առողջ եղեք, ոչ մեկին էլ չենք դիմավորելու»:
News.am