2023-09-06 09:16
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը. Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել
ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գոտում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի՝ այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր և կենտրոնացում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ հաղորդագրության հետ ներկայացնելով նաև տեսանյութ:
Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում:
News.am