ԱՄՆ Պետդեպարտամենտը չի հաստատել Բլինկենի՝ Կիև այցի մասին տեղեկությունը

Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը չի ​​հաստատել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Կիև հնարավոր այցի մասին տեղեկությունը, հայտնում է ТАСС-ը։

«Ես պաշտոնական այցի մասին հայտարարություններ չունեմ»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ԶԼՄ-ների այն պնդումներին, որ Բլինկենը Կիև կայցելի սեպտեմբերի 6-ին, մեկնաբանելու խնդրանքին։

Ավելի վաղ ուկրաինական Зеркало недели լրատվամիջոցը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրը, հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 6-ին կայցելի Կիև։

News.am