2023-09-06 09:52
Լրատվական գործակալություններ
Հորդառատ անձրևները Թուրքիայում սելավների և ջրհեղեղների պատճառ են դարձել. զոհեր են գրանցվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում տեղատարափ անձրևները սելավ են առաջացրել՝ երկուսը զոհվել են, չորսն՝ անհետ կորել, հայտնում է NTV-ն։
Բացի այդ, հորդառատ անձրևները Ստամբուլում ջրհեղեղ են առաջացրել։ Ստամբուլի վարչակազմը հայտնել է ջրհեղեղի հետևանքով մեկ զոհի մասին։
Որոշ շրջաններում ջրհեղեղի պատճառով փողոցներում մեքենաներ են արգելափակվել։ Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարել է մետրոյի 3 կայարանների փակման մասին, բացի այդ՝ շուկան հեղեղվել է, իսկ քաղաքացիների մեծ խումբ ջրհեղեղի պատճառով արգելափակվել է Ստամբուլի գրադարաններից մեկում։
Տարերային աղետի վայրում մեծ թվով փրկարարներ են աշխատում։ Առավոտյան սպասվում է հորդառատ անձրև։
News.am