ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Կիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնական այցով ժամանել է Կիև, գրում է «Եվրոպական ճշմարտություն» պարբերականը։

Բլինկենի՝ Ուկրաինա ժամանելու հնարավորության մասին ԶԼՄ-ները ոչ պաշտոնապես իմացել են դեռ նախօրեին, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել էր մեկնաբանել այդ տեղեկությունը:

«Պաշտոնական այցով Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ երթևեկությունը Կիևի կենտրոնում արգելափակվել է։

Sputnik Արմենիա