2023-09-06 11:32
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ի Պետդեպ․ Մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը
Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումների շարունակվող շրջափակման հետևանքով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատում է կողմերի հետ, որպեսզի ապահովի մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը ՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»,-ասել է Պատելը։
Sputnik Արմենիա