2023-09-06 12:52
Լրատվական գործակալություններ
Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ
Ադրբեջանի նախագահի օգնական – նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի հետ։
Ինչպես տեղեկացրել է Azerbaycan 24-ը, այս մասին Х սոցցանցում տեղեկացրել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
News.am