2023-09-06 14:55
Լրատվական գործակալություններ
Բլինքենը Կիևում կմնա երկու օր
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայում կգտնվի երկու օր, նա մտադիր է քննարկել ուկրաինական հակահարձակման ընթացքը։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը։
Պաշտոնյայի խոսքով, որը գործակալությանն այս մասին պատմել է անունը չնշելու պայմանով, ԱՄՆ ներկայացուցիչները ցանկանում են Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկել հարձակման ընթացքը, ռազմական կարիքները, ինչպես նաև այն միջոցները, որոնք կարող են անհրաժեշտ լինել երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։
Նշվել է, որ Բլինքենը մի շարք հանդիպումներ կունենա Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ։
News.am