3 խմբակցություն Արցախի նախագահի պաշտոնում առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը

Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները, բացառությամբ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք»-ի, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժրականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Ավելի վաղ՝ հուլիսին, ԱԺ-ն օրենք ընդունեց, որի համաձայն ռազմական դրության պայմաններում Արցախի նախագահ կարող է ընտրել խորհրդարանը։

Մինչ հրաժարական ներկայացնելը Արայիկ Հարությունյանը Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։