Ֆրանսիան սկսել է երկրից զինվորականների մասնակի դուրսբերման մասին բանակցությունները Նիգերի հետ

Ֆրանսիան բանակցություններ է սկսել Նիգերի բանակի հետ աֆրիկյան երկրում տեղակայված մոտ 1,5 հազար զինվորականների մի մասին երկրից դուրս բերելու վերաբերյալ, տեղեկացրել է Monde պարբերականը։

«Մի շարք զորամասերի դուրսբերման մասին բանակցություններն սկսվել են։ Նախատեսվում է նման բանավեճեր սկսել այնպիսի պայմաններում, երբ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում դադարեցվել է»,- ԶԼՄ-ին տեղեկացրել են մի քանի աղբյուրներ Ֆրանսիայում։

Ավելի վաղ «Ֆրանս պրես» գործակալությունը, հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել էր, որ ֆրանսիացի զինվորականները Նիգերում բանակցություններ են վարում երկրի բանակի հետ՝ իրենց զորակազմի տեղաշարժն ապահովելու համար։

News.am