Բերձորի ուղղությամբ ամրաշինական աշխատանքներ չեն արվում. Ադրբեջանը սուտ լուրեր է տարածում

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել Արցախում տիրող վիճակի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը` հերքելով ադրբեջանական կողմի սուտ լուրը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է Արցախի ՊԲ–ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Ադրբեջանի ՊՆ–ն վերջինն շրջանում հաղորդագրություններ է տարածում,. իբր ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են կատարում Արցախի Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջաննում, որոնք, իբր, կանխվում են ադրբեջանական ԶՈւ–ի գործողությունների արդյունքում։

Sputnik Արմենիա