Արմեն Գրիգորյանն օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է իրավիճակն Արցախում

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Տեղեկությունը նշված է Արմեն Գրիգորյանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակումների վերաբերյալ»,– նշված է գրառման մեջ:

ԱԽ քարտուղարը ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող հումանիտար ճգնաժամը:

Գրիգորյանը շեշտել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով։

Sputnik Արմենիա