2023-09-06 19:54
Լրատվական գործակալություններ
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ԼՂ-ում փաստահավաք առաքելության անհրաժեշտություն է տեսնում
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը Եվրոպայի խորհրդում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ նախարարների կոմիտեի Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը։
«Քննարկումներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Ադրբեջանի նպատակն է էթնիկ զտումներ իրականացնել։ Անհրաժեշտ է փաստահավաք առաքելություն տեղակայել»,– նշել է Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ պետք է վերացնել շրջափակումը, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի վճիռները։
Sputnik Արմենիա