2023-09-07 09:17
Սեփ․Տեղ․
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ
Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:
Այս պաշտոնական փաստաթուղթը, հիմք է հանդիսանում ասելու, որ եվրոպական ժողովրդավարությունն Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ` հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության» հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը:
Չեմ բացառում, որ համաեվրոպական տարբեր կառույցներ, հղում անելով ամենախոշոր քաղաքական միավորման պաշտոնական դիրքորոշման վրա, կրկին անդրադառնան այս հարցին` նշելով, որ ժողովրդավարության բաստիոնում կան քաղաքական բանտարկյալներ:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ