Գրուշկոն «մեծ ֆանտազիա» է անվանել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտարարությունները

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն «մեծ ֆանտազիա» է անվանել ԵՄ-ում հնչած Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին հայտարարությունները։

«Սրանք մեծ ֆանտազիաներ են»,- ՏԱՍՍ-ին հայտարարել է նա՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք ելնում ենք իրականությունից»։

Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը «կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը»։ «Հայաստանը մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույս ենք դնում  միմյանց վրա։ Եվ ես համոզված եմ, որ այս հաստատունը որոշիչ է լինելու մեր երկկողմ հարաբերություններում տարիներ և տարիներ»,- եզրափակել է բարձրաստիճան դիվանագետը։

Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նույն օրը Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարեց, որ երկիրը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։

News.am