Վրաստանի նախագահ․ Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում իմփիչմենթի ֆոնին հրաժարական տալ, փոխանցում է ТАСС-ը։
«Ես ոչ մի տեղ չեմ գնում։ Կարծում եմ՝ բոլորը պետք է մոռանան իմ թոշակի անցնելու երազանքը։ Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»,- ասել է Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում, որը հեռարձակել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։
Իմփիչմենթի գործընթացը սկսել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։
Ըստ Новости Грузия-ի՝ Զուրաբիշվիլին նաև ասել է, որ կշարունակի իր այցերը Եվրոպա՝ չնայած կառավարության թույլտվության բացակայությանը։
«Ինձ ընտրել է վրացական հասարակությունը, ես հպարտ եմ ձեզ ներկայացնելու Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներում և կշարունակեմ դա անել ապագայում»,- ասել է նա և վստահեցրել, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
News.am