Ռուս իրավապաշտպանը դիմել է Վարդապետյանին
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի Ռուսաստանի մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով աջակցել Sputnik Արմենիայի կալանավորված սյունակագիր Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միքայել Բադալյանի ազատ արձակմանը։
Խնդրում եմ ձեզ միջոցներ ձեռնարկել լրագրողներին ազատ արձակելու համար, աջակցել նրանց և խոսքի ազատության իրավունքի պահպանման և պաշտպանության համար, այդ թվում՝ խախտումներ հայտնաբերելիս նրանց ձերբակալման մեջ մեղավոր անձանց հրապարակային պատասխանատվության ենթարկելու միջոցով», - ասված է դիմումի մեջ։
Այնտեղ ընդգծվում է, որ Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի, ՀՀ օրենքների և այլ նորմատիվ փաստաթղթերի նորմերի համաձայն լրագրողների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումն անթույլատրելի է, լրագրողները և ԶԼՄ-ների մյուս աշխատողները պետք է իրենց երկրում կամ արտերկրում օգտվեն պաշտպանությունից, լրագրողն իր մասնագիտական գործունեության ընթացքում գտնվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պաշտպանության ներքո:
Aysor.am