2023-09-08 11:55
Լրատվական գործակալություններ
Փաստաբան․ Հայտնաբերված զենքը կապ չունի Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի հետ
Մեքենայում հայտնաբերված զենքը կապ չունի բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիայի լրագրող Աշոտ Գևորգյանի հետ, ՏԱՍՍ-ին ասել է փաստաբան Լիաննա Գրիգորյանը։
Նա նշել է, որ մեծածավալ քննչական գործողություններ են իրականացվել․ «Իրենք որևէ առնչություն չունեն ապօրինի զենքի հետ դա թյուրիմացություն է իրենց հետ կապված»։
Aysor.am