Ձերբակալվել է Գարիկ Գալեյանը
Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի Հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Armenia Today-ին հայտնել են մեր աղբյուրները։
Թե ինչ հանգամանքներում և ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Գալեյանը, հայտնի չէ։ Իրավապահ մարմիններից մեզ դեռ չի հաջողցվել տեղեկություն ստանալ։ Հունիսին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ մայիսի 17-ին` ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք։
Ըստ ՔԿ-ի՝ նրանք չեն ենթարկվել զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: ՔԿ-ն հայտնել էր, որ այդ անձինք Մխիթար Գալեյանի հայրն ու հորեղբայրն են՝ Գարիկ և Արթուր Գալեյանները, ինչպես նաև քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Ավելի վաղ Արթուր Գալեյանը ձերբակալվել էին, սակայն, դատարանը չէր բավարարել նրա խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը։
Armenia Today