2023-09-09 08:35
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որևէ մտադրություն չունի. Երևանը՝ Բաքվին
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Ըստ այդմ, ամբողջովին կեղծ են Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները ՀՀ կողմից ցանկացած հնարավոր սադրանքի մասին։ ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որևէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեսէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար:
Հրավիրում ենք տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված բոլոր գործընկերների ուշադրությունը, որ ՀՀ-ն պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները»,- ասված է հայտարարության մեջ: