2023-09-09 11:18
Լրատվական գործակալություններ
Սյամենում մեկնարկել է Չինաստան-Կենտրոնական Ասիա համագործակցության 10-րդ համաժողովը
Չինաստանի Ֆուցզյան նահանգի Սյամեն քաղաքում բացվել է Չինաստան-Կենտրոնական Ասիա 10-րդ համաժողովը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Չինաստանից: Ֆորումը կազմակերպել են Չինաստանի ՇՀԿ-ի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեն, ինչպես նաև Ֆուցզյան նահանգի ժողովրդական կառավարությունը:
Ֆորումը կներառի չորս ենթաֆորումներ՝ Կանանց զարգացման ֆորում, Թվային տնտեսության զարգացման ֆորում, քույր քաղաքների համագործակցության և մարդասիրական փոխանակումների ֆորում և ցամաքային-ծովային կապի և արդյունաբերական կորպորացիայի զարգացման ֆորում:
Համաժողովի արդյունքում ստորագրման են պատրաստվում մի շարք համաձայնագրեր և պաշտոնական փաստաթղթեր։
Համաժողովին ներկա են նաև Չինաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ։