2023-09-09 12:33
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ-ի անունից տարածվող տեղեկությունը կեղծ է
ՀՀ պաշտպանության նախարարության անունից կեղծ տեղեկություն է տարածվում, թե հայ–ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։
«Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն»,– ասված է ՊՆ–ի հայտարարությունում:
Գերատեսչությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին:
Sputnik Արմենիա