ԱԺ-ն գումարել է իր աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 11-ին գումարել է իր աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 47 հարց:
Մասնավորապես, օրակարգում են հետևյալ հարցերը.
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկություն,
- «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
- «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
- «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, և այլ հարցեր:
Օրակարգի մանրամասներն՝ այստեղ:
News.am