Օվերչուկ․ Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծման վրա։ Այս մասին հայտնել էՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին։

Օվերչուկը, սակայն, հավելել է, որ այս հարցով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են։

«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա։ Ժամանակն անցնում է, մինչև մենք նորից վերադառնում ենք, նստում ու սկսում աշխատել, բայց դա չի նշանակում, որ բանակցությունները կասեցված են», - ասել է նա:

Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը տեղի կունենա, երբ պահը հասունանա։

Sputnik Արմենիա