Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 426-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում հասել է 426-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Այս շաբաթ հոսպիտալացվել է 2 քաղաքացի։ 265 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 300-ը երեխաներ են, 126-ը` մեծահասակներ։

Նախորդ շաբաթվա համեմատ վարակվածների թիվն ավելացել է 11–ով, նրանցից 9-ը երեխաներ են։

Sputnik Արմենիա