Նշվել է գեներալ Սերգեյ Սուրովիկինի նոր պաշտոնը
Հատուկ ռազմական գործողության Զորքերի միավորված խմբավորման նախկին հրամանատար Սերգեյ Սուրովիկինը նշանակվել է Անկախ Պետությունների Համագործակցության հակաօդային պաշտպանության կոորդինացիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրել է EADaily պարբերականը։
Նոր պաշտոնում Սուրովիկինի նշանակման մասին տեղեկացրել է ԱՊՀ պաշտպանության նախարարների Խորհուրդը։ Պարբերականի տվյալներով՝ գեներալի թեկնածությունը քվեարկության ընթացքում պաշտպանվել է միաձայն։
Սեպտեմբերի 6-ին Պետդումայի պատգամավոր, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վիկտոր Զավարզինը հայտնել էր, որ Սուրովիկինի համար, որի մասին տվյալներն անհետացել էին պաշտպանության նախարարության կայքից, գտել են «ոչ վատ» պաշտոն «ԱՊՀ գծով»։ Մինչ այդ նրա մասին տեղեկությունը կարելի էր տեսնել «Զինված ուժերի տեսակների գլխավոր հրամանատարները» բաժնում։ Այժմ այդ ցուցակում մնացել են միայն Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը և Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ Խորհրդարանականը հավաստիացրել էր, որ Օդատիեզերական ուժերը Սուրովիկինի փոխարեն այժմ ղեկավարում է շտաբի պետը։
News.am