2023-09-11 17:57
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանն իրականությանը չհապատասխանող հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին կեղծ տեղեկություն է տարածել։ Այս հայտարարությունն արել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրությունում:
Sputnik Արմենիա