2023-09-12 11:09
Լրատվական գործակալություններ
Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները կարող են վերականգնվել 12-ից 24 ժամվա ընթացքում
Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները, հնարավոր է, վերականգնվեն 12-ից 24 ժամվա ընթացքում, Aysor.am-ին ասաց իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Այսօր հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով արդեն մուտք է գործել Արցախ Աղդամ-Ստեփանակերտ ավտոճանապարհով: Ըստ պայմանավորվածության, ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները վերականգնվելու են 12-ից 24 ժամվա ընթացքում», - նշեց մեր զրուցակիցը։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: